Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք ամբողջ Հյուսիսային Կորեան անտառի նման կպատենք ՀՕՊ համակարգերով». Կիմ Չեն Ին

16:00, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
«Մենք ամբողջ Հյուսիսային Կորեան անտառի նման կպատենք ՀՕՊ համակարգերով». Կիմ Չեն Ին

Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր տիպի համակարգերի փորձարկումներ է անցկացրել, որին ներկա է եղել նաև երկրի առաջնորդ Կին Չեն Ինը:
     Ինչպես հաղորդում է Հս. Կորեայի Կենտրոնական հեռագրային ծառայությունը, Կիմ Չեն Ինը փորձարկումներից հետո գովաբանել է ռազմական ղեկավարությանը, ու հրամայել նոր համակարգերի զանգվածային արտադրություն սկսել, որպեսզի հնարավոր լինի «ամբողջ Հյուսիսային Կորեան անտառի նման պատել ՀՕՊ համակարգերով»:
     Կիմ Չեն Ինը հավելել է նաև, որ նոր ՀՕՊ համակարգերը թշնամուն պետք է զրկեն օդում գերիշխանություն ունենալու մասին բորլոր պատրանքներից:

9500 | 0
Facebook