Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆլորիդացին դատի է տվել «Տիտանիկ»-ի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին՝ պահանջելով 300 միլիոն դոլար

23:05, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Ֆլորիդացին դատի է տվել «Տիտանիկ»-ի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին՝ պահանջելով 300 միլիոն դոլար

Ֆլորիդայի բնակիչ նավավար Սթիվեն Քամինգսը դատի է տվել «Տիտանիկ»-ի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին: Նրա խոսքերով՝ կինեմատոգրաֆիստը ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը կերտել է՝ հիմնվելով իր նախնիների պատմության վրա: Քամինգսը պնդում է, որ Քեմերոնն իմացել է իր հարազատների պատմության մասին, երբ ինքն այն պատմել է իր ընկերներին: Այդ պատմության մեջ նավավարի բարեկամ ամուսինները մեկնել են նավարկության «Տիտանիկ»-ով, նավաբեկության արդյունքում կինը փրկվել է, ամուսինը՝ մահացել:

Դատի տված ամերիկացին ռեժիսորից պահանջում է 300 միլիոն դոլար ու հեղինակային հոնորար՝ 1997-ից ի վեր ֆիլմի հավաքած գումարի 1%-ի չափով:
     Նշենք, որ Քեմերոնի «Տիտանիկ»-ն արժանացել է 11 «Օսկար»-ի, իսկ համաշխարհային վարձույթում հավաքել 2,18 միլիարդ դոլար:

13858 | 0
Facebook