Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիան ՌԴ-ին, Չինաստանին և Հարավային Կորեային կոչ է արել միավորվել Հս․ Կորեային պատասխան տալու համար

17:10, կիրակի, 21 մայիսի, 2017 թ.
Ճապոնիան ՌԴ-ին, Չինաստանին և Հարավային Կորեային կոչ է արել միավորվել Հս․ Կորեային պատասխան տալու համար

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ անհրաժեշտ է միավորել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Հարավային Կորեայի ջանքերը Հյուսիսային Կորեայի գործողություններին պատասխան տալու համար։

Ճապոնիայի վարչապետի կարծիքով՝ Իտալիայում կայանալիք G7-ի ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակ անհրաժեշտ է քննարկել Հյուսիսային Կորեայի խնդիրը և նրա գործողություններին հստակ պատասխան մշակել: «Հյուսիսային Կորեան մեկ շաբաթում երկրորդ անգամ իրականացրել է բալիստիկ հրթիռի արձակում. սա բացահայտ մարտահրավեր է միջազգային ողջ հանրությանը և նրա անվտանգությանը սպառնալիք: G7-ի առաջնորդների առաջիկա հանդիպմանը ես մտադիր եմ լրջորեն քննարկել այս խնդիրը և մշակել հստակ ու կոնկրետ պատասխան»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ անհրաժեշտ է վճռական պատասխան տալ ամբողջ միջազգային հանրության միավորված ջանքերով:

8814 | 0
Facebook