Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իշխանությունները կարողացան ստանալ մեր ազգի այսօրվա որակը, ինչի համար որ նպատակ էին դրել». Գագիկ Սարուխանյան

14:00, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
«Իշխանությունները կարողացան ստանալ մեր ազգի այսօրվա որակը, ինչի համար որ նպատակ էին դրել». Գագիկ Սարուխանյան

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է ազատամարտիկ և ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը:
    
    
- Պարոն Սարուխանյան, կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ ավագանու ընտրություններով Հայաստանը մտավ վտանգավոր շրջափուլ կամ այսպես ասած` ֆորս-մաժորների ժամանակաշրջան:
    
    
- Ֆորս մաժորային իրավիճակ Հայաստանը դեռ 2013 թվականի սեպտեմբերից էր մտել, երբ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ ասոցացման ծրագրի շուրջ բանակցություն վարելով Եվրոմիության հետ, մեկ գիշերվա ընթացքում եվրասիական միության ղեկավարության պահանջով Պուտինի հետ միասին ստորագրեցին մի անհեթեթ փաստաթուղթ` դրանով կանխորոշելով Հայաստանի ապագան: Եվ նա այդ պահին չհանդգնեց նույն Պուտինին, այդ իմպերիալիստական մտածողության տեր մարդկանց ասելու` մենք ի՞նչ դաշնակիցներ ենք, եթե դուք մեր թշնամուն զենքեր եք վաճառում, և դա կատարվում էր այն ֆոնի վրա, երբ ԱՄՆ –ն մերժել էր Ադրբեջանին վաճառել Աֆղանստանից դուրս բերած իր ռազմական մեքենաները` պատճառաբանելով, որ դուք հակամարտող պետություն եք և մենք միջազգային պայմանավորվածության համաձայն, իրավունք չունենք ձեզ զենք վաճառելու: Ակնհատ է, որ Ռուսաստանին քծնելու ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունը իրենք պետք է ամրապնդեին ցանկացած գնով:

Ինչ վերաբերվում է Հայաստանում կայացած ընտրություններին, ասեմ հետևյալը` եթե մարդ էլ չգնար ընտրություններին, միևնույն է ոստիկանական մեթոդներով, բացահայտ կբերեին, կլցնեին, կասեին` ՀՀԿ-ն անցել ա: Մենք այսօր ունենք բռնատիրական ռեժիմ և այստեղ ավելորդ է անգամ խոսել ուրիշ բաների մասին: Եվ այս ընտրություններով չէ պայմանավորվելու ֆորս-մաժորային հետագա իրավիճակները, այս մասին մենք վաղուց էինք խոսում: Եվ այդ ուժերը` «Ելք»-ը, «Երկիր ծիրանի»-ն կամ այլ ուժերը, քաղաքապետի ընտրությունների ժամանակ ասում են այն, ինչ մենք ԱԺ ընտրությունների ժամանակ էինք ասում: Մենք կոչ էինք անում համախմբվել, տարաձայնությունները մի կողմ թողնել, հանուն հայրենիքի մոռանալ հակասությունները, վիրավորանքները, բայց ոչ ոք քայլ չարեց և այս մթնոլորտում իրենք գերադասեցին իրենց 5-7 տոկոսները: «Իշխանության գրպանի» ընդդիմություն կոչվածներն, իրականում, չեն գնում ճիշտ, իրական, նպատակային ուղիով:
    
     - Ընտրություններից առաջ և ընտրությունների օրը` «Ելք»-ի, «Երկիր ծիրանի»-ի կողմից ընտրակաշառքների բացահայտման պահանջը, մի շարք միջադեպերի նկատմամբ իրավապահների պասիվ վերաբերմունքն ու անտարբերությունն ինչի՞ հետ եք կապում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, քրեական գործեր չհարուցվեցին այն փաստերի դեմ, որ բացահայտել էին նշված քաղաքական ուժերը:
    
    
- Ձեր «ինչու»-ներով հարցերին, ես էլ «ինչու»-ներով պատասխաններ կտամ. ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո գեներալների թալանի մասին ի հայտ գալուց և փաստերից հետո քրեական գործեր չհարուցվեցին, ինչո՞ւ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական գործ չհարուցվեց, ինչո՞ւ Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցվեց… Հետևությունը մեկն է` մենք գտնվում ենք ոստիկանական ռեժիմի ներքո:
     Ժամանակի ընթացքում, ամեն ընտրությունից հետո, ընտրակեղծարարության արդյունքում այս մանր պարտությունների շարանում (քանի որ իշխանությունների հաղթանակը մեր ժողովրդի պարտությունն է), իշխանությունները կարողացան ստանալ մեր ազգի այսօրվա որակը, ինչի համար որ նպատակ դրել էին, որովհետև միայն այս որակի ներքո կարող էր նա իր իշխանությունը երկարաձգել: Մենք փչացնում ենք մեր երիտասարդներին: Ընտրություններին, երբ ես տեսնում եմ, թե ինչ թափթփուկներ են հավաքված ընտրատեղամասերի դիմաց, ապշում եմ. կարծես թե «բոմժանոց» լինի. անգղների պես գալիս են «լեշերի» վրա` մեկը իր 5 հազարի համար, մյուսը` բուդկա դնելու համար, մյուսը, որ մի պաշտոնավոր իրեն ժպտա…
    
     - Այս անպատժելության, ամենաթողության շարանն ո՞ւր է տանելու երկիրը, մինչև ո՞ւր այսպես…
    
    
- Եթե ժամանակին ասում էինք, որ այս մեթոդները կործանման են տանելու, ես արդեն արձանագրում եմ, որ մենք արդեն կործանված ենք: Պարզապես, պետք է հավաքել մարդկային որակ ունցող ժողովրդի այն փոքր լավ մասը, առանձին զրույց սկսել և նոր քայլեր մշակել: Համախմբվել և միասին մտածել, թե ինչ կարելի է անել, մենք պետք է հատ-հատ, գյուղից գյուղ, տնից տուն մտնենք, զրուցենք, աշխատենք մարդկաց հետ: Եթե մի կողմ չդնենք անձնական ամբիցիաները, վատ է լինելու մեր վերջը:
    
     - Պարոն Սարուխանյան, առաջիկա 4-5 տարվա ընթացքում Հայաստանում ընտրություններ չեն լինի, դա լա՞վ է, թե՞ վատ: Դրական և բացասական կողմերը որոնք են:
    
    
- Շատ վատ է: Ժամանակին, երբ որ Սահմանադրական փոփոխություն էին անում` մեռանք գոռալով, որ չարեփոխումներ են, բարեփոխումներ չեն. նորից ամբիցիաներն էին իշխում: Ոչ ոք չընդունեց, քննարկման չդրեց մեր` ԱԻՄ-ի ծրագրերը…Ես գտնում եմ, որ այսօրվա եղած քաղաքական գործիչների շղթայի մեջ չկա այն ուժը, որը կարող է իր շուրջ համախմբել մարդկանց, իսկ փրկության բանաձևը համախմբման մեջ է:

4860 | 1
Facebook