Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզում հրազենային վիրավորում է ստացել 13-ամյա տղա երեխա

20:20, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Արարատի մարզում հրազենային վիրավորում է ստացել 13-ամյա տղա երեխա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Արարատի մարզում ապրիլի 25-ին հրազենային վիրավորում է ստացել 13-ամյա մի երեխա: Նա վնասվածքն ստացել է համագյուղացու կողմից՝ ապօրինի եղանակով իր մոտ պահված որսորդական երկփողանի 16 տրամաչափի հրացանից կատարված պատահական կրակոցի հետևանքով:

13-ամյա տղան Փոքր Վեդիի Մակարյան փողոցի բնակիչ, Սարգիս Տեր-Օհանյանն է, 7-րդ դասարանի աշակերտ:Հիվանդանոցում երեխայի հայրը՝ 47-ամյա Արայիկ Տեր-Օհանյանը, ոստիկաններին հայտնել է, որ որդին վնասվածքն ստացել է բակում խաղալու ժամանակ՝ մետաղյա ցանկապատի լարը ձեռքին դիպչելու հետևանքով: Հաջորդ օրն Արարատի ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ հայրը ստում է. իրականում երեխան վնասվածքն ստացել է համագյուղացի, 43-ամյա Գևորգ Մուրադյանի կողմից՝ ապօրինի եղանակով իր մոտ պահված որսորդական երկփողանի 16 տրամաչափի հրացանից կատարված պատահական կրակոցի հետևանքով:
     Նշենք, որ ոստիկանները հայտնաբերել են հրացանն, իսկ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

5641 | 0
Facebook