Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սիլվեսթեր Ստալոնեի երեք դուստրերը զարդարել են Harper’s Bazaar ամսագիրը

02:10, շաբաթ, 22 ապրիլի, 2017 թ.
Սիլվեսթեր Ստալոնեի երեք դուստրերը զարդարել են Harper’s Bazaar ամսագիրը

Դերասան Սիլվեսթեր Ստալոնեի երեք դուստրերի գեղեցկությունը չի վրիպել նաև Harper by Harper’s Bazaar ամերիկյան ամսագրի խմբագիրների աչքից: Ամսագրի շապիկը զարդարել է քույրերի գեղեցիկ լուսանկարը:

Սիլվեսթեր Ստալոնեի երեք դուստրերը
Սիլվեսթեր Ստալոնեի երեք դուստրերը

20-ամյա Սոֆին, 18-ամյա Սիսթին ու 14-ամյա Սքարլեթն առաջին համարձակ քայլերն են անում դեպի համաշխարհային հայտնիություն: Ամսագրին տված հարցազրույցում քույրերը խոստովանել են, որ իրենք անբաժան են բոլոր գործերում, նրանց հոր խոսքերով՝ քույրերը շատ են իրար օգնում ու միշտ միասին են բոլոր նախաձեռնություններում:

Սիլվեսթեր Ստալոնեի երեք դուստրերը
Սիլվեսթեր Ստալոնեի երեք դուստրերը
Ի դեպ, քույրերը վերջերս հայտնվել էին նաև The Hollywood Reporter-ի շապիկին:

Ստալոնեն, ով իր ողջ սերն է նվիրում դուստրերին, օրերս Instagram-ի իր էջում հրապարակել էր լուսանկար աղջիկների հետ ու մեկնաբանել այսպես. «Իմ չքնաղ աղջիկների հետ: Ես գիտեմ, որ այս գեղեցկուհիներից աչքս չպետք է թեքեմ: Ու հավատացեք, այդպես էլ անում եմ»:

Սիլվեսթեր Ստալոնեի երեք դուստրերը
Սիլվեսթեր Ստալոնեի երեք դուստրերը

10816 | 0
Facebook