Խնդրում ենք սպասել...

Միջազգային

6 տարվա ազատազրկումից հետո Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել

15:00, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
6 տարվա ազատազրկումից հետո Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը վեց տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով նրա փաստաբանին:
     Նշվում է, որ Մուբարաքը հեռացել է ռազմական հոսպիտալից, որտեղ գտնվել է կալանքի տակ, և մեկնել է Հելիոպոլիսում գտնվող իր տուն:
     Մուբարաքը գահընկեց էր արվել 2011 թվականին և դարձել էր տարածաշրջանում առաջին առաջնորդը, որին դատել են «արաբական գարունից» հետո:
     Մարտի 2-ին դատարանը Հոսնի Մուբարաքին անմեղ էր ճանաչել 2011 թվականի ապստամբության ժամանակ ցուցարարների սպանության գործում։

5655 | 0
Facebook