Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր առոգանությունն ընձի գերել է, բայց ձեր «տանկը» ե՞րբ խոդի կընկնի». ախուրյանցիները` Փաշինյանին

15:20, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
«Ձեր առոգանությունն ընձի գերել է, բայց ձեր «տանկը» ե՞րբ խոդի կընկնի». ախուրյանցիները` Փաշինյանին

«Ղայդին, կտրիճ տղա կերևաք Ձեր ասածով: Ձեր առոգանությունն ընձի գերել է, բայց մի բան պիտի ասեմ` էդ ձեր տանկը ե՞րբ պիտի խոդի ընկնի. փոխաբերական իմաստով եմ ասում, պարոն Փաշինյան»,- դիմելով «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված Նիկոլ Փաշինյանին` հարցրեց ախուրյանցիներից մեկը:
     «Տանկը ձեր խղճին է, որը կերևա ապրիլի 2-ին... Իրանք ընտրությունից հետո 5 տարի փող են հավաքում, որ բերեն, ձեզ տան, որ էլի իրանց ընտրեք»,- արձագանքեց Փաշինյանը: «Մի տարի, չեմ ասի` որ կուսակցության ղեկավարը, եկավ ստեղ, հայտարարեց` մենք բոլորս պետք է պայքարենք Սերժի դեմ, ո՞ւր ա»,- շարունակեց բնակիչը: «Ես ձեզ նորից ասում եմ` ձեռքերս կտրեն, Սերժի հետ կոալիցիա չեմ մտնի»,- արձագանքեց Փաշինյանը:

3059 | 0
Facebook