Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թռչունների չու լսել էինք, բայց քվեների չու կամ քվեների միգրացիա չէինք լսել». Ն. Զոհրաբյան

17:40, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Թռչունների չու լսել էինք, բայց քվեների չու կամ քվեների միգրացիա չէինք լսել». Ն. Զոհրաբյան
     Խորհրդարանում հայտարարությունների ժամ է. ելույթների մեծ մասը վերաբերում է նախընտրական գործընթացներին: Քիչ առաջ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` հակադարձելով իշխանավորների` անբիծ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություններին. «Անբիծ ընտրություն` դրույթ 1-ին. քվեների միգրացիա, կամ քվեների չու. խոսքս ներքին տեղահանման մասին է, երբ բնակիչներին մի բնակավայրից տեղափոխում են մեկ այլ բնակավայր, քվեների միգրացիա է, որն անընդունելի է: Անբիծ ընտրություն` դրույթ 2-րդ. վերջին մեկ ամսում 7000 քաղաքացի փոխել է գրանցման վայրը, քվեների նման չուն խնդրահարույց է: Անբիծ ընտրություն` դրույթ 2-րդ. ոստիկանության 2016-ի դեկտեմբերի 30-ի տվյալներով` ՀՀ-ում կա 2 միլիոն 564 հազար 334 ընտրող: Նույն ժամանակահատվածի համաձայն, ԱՎԾ-ն տեղեկանք է տվել, որ կա 2 միլիոն 993 հազար մարդ, ստացվում է` ՀՀ-ում ապրողների 85%-ը 18-ից բարձր տարիքի են, ստացվում է` ՀՀ-ից վերջին տարիներին արտագաղթել են բացառապես 1-ից 18 տարեկանները, որն աբսուրդ է: Անբիծ ընտրություն` դրույթ 3-րդ-ն էլ վերաբերում է ռեյտինգային խայտառակ ընտրակարգին»,- հայտարարեց պատգամավորը:
3413 | 1
Facebook