Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստացած «Օսկար»-ների թվով «Լա Լա Լենդ»-ը չկարողացավ ռեկորդակիր դառնալ

10:40, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Ստացած «Օսկար»-ների թվով «Լա Լա Լենդ»-ը չկարողացավ ռեկորդակիր դառնալ

Այս գիշեր Լոս Անջելեսում կայցած «Օսկար 2017» մրցանակաբաշխության ընթացքում ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» ֆիլմը, որ առաջադրված է եղել 14 անվանակարգում, 6 արձանիկ է շահել` «Լավագույն դերասանուհի», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն երգ», «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում:
     Ֆիլմն առաջադրված է եղել նաև «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն հնչյունավորում», «Լավագույն կոստյում» և այլ անվանակարգերում:
     Հիշեցնենք, որ մինչ այժմ ստացած արձանիկների թվով ռեկորդակիր են «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը», «Տիտանիկ» և «Բեն Գուր» ֆիլմերը, որոնք տարբեր տարիների 11-ական «Օսկար» են ստացել:

4302 | 1
Facebook