Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 258 աշխատակից». Կարեն Կարապետյան

17:05, շաբաթ, 25 փետրվարի, 2017 թ.
«ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 258 աշխատակից». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ում:

«ՊԵԿ-ի աշխատակազմի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ նշել էի, որ այսօր լուրջ առաջադրանքներ կան դրված ՊԵԿ-ի առջև, և մեզ հետ կշարունակեն աշխատել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով կհամապատասխանեն նոր պահանջներին։
     Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից:
     2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հարկային ու մաքսային հավաքագրումները գերազանցել են 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները 9,4%-ով և , համապատասխանաբար, 2,5%-ով»։

5384 | 2
Facebook