Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի ընտրողների 46.82%-ը մասնակցել է Սահմանադրության հանրաքվեին

15:55, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Արցախի ընտրողների 46.82%-ը մասնակցել է Սահմանադրության հանրաքվեին
     Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂՀ սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 48 115 քաղաքացի կամ` ընտրողների 46.82 տոկոսը: ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը:
     Նշվում է, որ այս պահի տվյալներով՝ ամենապասիվ ընտրատարածքը Երևանինն է, որտեղ քվեարկությանը մասնակցել է 139 քաղաքացի կամ՝ ընտրողների 24.65 տոկոսը:
     Թե ինչո՞վ է պայմանավորված Երևանի ընտրատարածքում մասնակցության ցածր տոկոսը, Արզումանյանը պատասխանել է. «Ամենացածր տոկոսը Երևանում է, որովհետև այնտեղ ընտրացուցակները կազմվել են՝ հաշվի առնելով Երևանում սովորող ուսանողներին, բայց նրանց որոշ մասը Արցախում արդեն քվեարկել է և ընտրացուցակից հանել են նրանց: Ինչ վերաբերում է թալիշցիներին, այնպես ենք կազմակերպել, որ բոլորը կարողանան մասնակցել: Կմասնակցեն, թե ոչ՝ իրենց խնդիրն է»։
    
     Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախում ընթանում է սահմանադրական
հանրաքվե, որով նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը:
2494 | 0
Facebook