Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի վերականգնման համար 180 միլիարդ դոլար է անհրաժեշտ

12:35, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Սիրիայի վերականգնման համար 180 միլիարդ դոլար է անհրաժեշտ

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Սիրիայի վերականգնման համար 180 միլիարդ դոլար է անհրաժեշտ: Այս հաշվարկներն արվել են ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստի ընթացքում:
     «Իհարկե, սա վեր է ինչպես մեկ, այնպես էլ երկու երկրի ուժերից, իսկ առանց քաղաքական կարգավորման, առանց քաղաքական համակարգում որոշակի բարեփոխումների չի կարելի ակնկալել, որ միջազգային խումբ կստեղծվի վերականգնման համար»,- Չուրկինի խոսքերն է մեջբերում Интерфакс-ը:
     Չուրկինի փոխանցմամբ` ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատար Ստեֆան Դե Միստրուան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ խոսել է Սիրիայի վերականգնման համար միջազգային լայնածավալ գործողությունների անհրաժեշտության մասին: Ըստ Դե Միստրուայի` Արևելյան Հալեպի գրավումից հետո Սիրիայի իշխանություններին «շահեկան հնարավորություն է տրված կարգավորման քաղաքական ուղիների որոնման հարցով լուրջ քննարկումներ սկսելու համար»:

7508 | 0
Facebook