Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հեղինակ Սեբահաթ Թունջելը

11:04, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2016 թ.
Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հեղինակ Սեբահաթ Թունջելը

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սեբհաթ Թունջելը: Այս մասին հաղորդում է Hürriyet լրատվականը:
     Նշվում է, որ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալությունից հետո Սեբհաթ Թունջելն իր կուսակիցների և այլ ակտիվիստների հետ մասնակցել է Դիարբեքիրի դատարանի մոտ կազմակերպված ցույցին: Ոստիկանությունը ցուցարարներին պահանջել է ցրվել, ինչից հետո ձերբակալել է մի շարք ակտիվիստների:
     Սեբհաթ Թունջելը հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություններով: 2014թ.` խորհրդարանի պատգամավոր եղած ժամանակ, նա Մեջլիսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ էր ներկայացրել, որով Էրդողանին առաջարկել էր ողջ թուրք ժողովրդի անունից ներողություն խնդրել հայ ժողովրդից: Օրինագծով առաջարկվում էր նաև Թուրքիայում ապրիլի 24-ը սգո օր հայտարարել:

| | |
7139 | 0
Facebook
COMMENT.am