Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զիդանն իդեալական է «Ռեալ»-ի համար». Պերես

13:05, ուրբաթ, 26 օգոստոսի, 2016 թ.
«Զիդանն իդեալական է «Ռեալ»-ի համար». Պերես

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ ակումբն իր առջև ամենաբարձր նպատակներն է դնում առաջիկա մրցաշրջանի համար։ Ղեկավարը նշել է, որ մադրիդյան ակումբը կաշխատի երկրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում․

«Մենք մեր առջև նպատակ ենք դնում հաղթել բոլոր մրցաշարերում։ Հենց այդ էլ պետք է անի «Ռեալ»-ը։ Այս տարի մեր կազմն ավելի ուժեղ է դարձել, բացի այդ մեզ է Զինեդին Զիդանն, ով իդեալական է թիմի համար։ Նրա համար ամեն ինչ հեշտ է։ Նա գիտի, որ մենք պետք է հաղթենք Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, Իսպանիայի առաջնությունում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում»,- նշել է Պերեսը։

7198 | 0
Facebook