Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հռոմի Պապին` «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառով դիմավորել պատրաստվող Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել

11:45, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Հռոմի Պապին` «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառով դիմավորել պատրաստվող Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել
     Քիչ առաջ ոստիկանները Գյումրիում բերման են ենթարկել խուլիգանության համար դատապարտված Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին: Շահենի ընկերը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Շահենի մոտ պաստառ կար՝ անգլերենով գրված «Ազատություն քաղբանտարկյալներին», նա պատրաստավում էր այդ պաստառով մոտենալ Հռոմի Պապին: «Այս պահին Շահենին պահում են Գյումրու ոստիկանապետի մեքենայում և թույլ չեն տալիս դուրս գալ: Շահենը ցանկանում էր Պապին ցույց տալ, որ հենց առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում, որի առաջնորդը (թեև մեծ վերապահությամբ կարելի է առաջնորդ անվանել) մատնանշում է իր՝ խաղաթյան և բարեկեցիկ կյանքի հանդեպ նկրտումները, սակայն պահում է երկու տասնյակից ավել քաղբանտարկյալներ, որոնք, ի դեմս մեր անգործ և հնազանդ ժողովրդի, պայքար են մղում անօրինական իշխանության դեմ»,-եզրափակեց Շահենի ընկերը:
2621 | 1
Facebook