Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արտակարգ տարի էր». «Էպսիդոն» թատերախումբը տարին սկսել է հյուրախաղերով

13:03, կիրակի, 10 հունվարի, 2016 թ.
«Արտակարգ տարի էր». «Էպսիդոն» թատերախումբը տարին սկսել է հյուրախաղերով

«Էպսիդոն» թատերախումբը տարին սկսել է հյուրախաղերով: «Ամսի 8-ին Վանաձորում էինք, 16-ին բարեգործական ներկայացումով կգնանք Գյումրի: Մանկական ներկայացում է` «Սառցե թագավորություն», որը բեմադրել ենք ԻՆԴԻԳՈ մանկական ակումբի հետ»,- MAMUL.am թղթակցի հետ զրույցում պատմեց թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը:

Ամփոփելով 2015-ը նա նշեց, որ տարին արտակարգ էր: «Մենք բեմադրեցինք նոր ներկայացում՝ Դարիո Ֆո-ի «Չստացված գողություն» կատակերգությունը, իսկ օգոստոս ամսին Իտալական ՏԵՐԱՊԻԱ թատերախմբի հետ համատեղ իրականացրեցինք «Primavera» ներկայացումը հայ և իտալացի դերասանների մասնակցությամբ: Այս տարի մեր ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ նախագծի շրջանակներում միանգամից երեք հանդիպում տեղի ունեցավ Էուջենիո Բարբայի (Դանիա), Վահրամ Զարյանի (Ֆրանսիա) և տարևերջին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հետ»,-ասաց Արմենը:

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել այս տարվա ընթացքում մեր կողքին եղած բոլոր-բոլորին, հատկապես մեր սիրելի դերասաններին, մեր կողքին եղող և իրենց ջերմ խորհուրդները տվող մեր ընկերներին, և իհարկե մեր անփոխարինելի հանդիսատեսին: Թող 2016 թվականը լինի էլ ավելի հաջողակ և միայն բարիք ու երջանկություն բերի»:

Կան նոր նախագծեր, սակայն խումբը դեռ չի ցանկանում դրանց մասին բարձրաձայնել: «Թող խմորվի, հաստատվի նոր կասեմ: Նշեմ, որ մեկ մոնոներկայացում է լինելու և, եթե ստացվի մեկ հայկական հեղինակի ստեղծագործություն բեմ կբարձրացնենք»,- ամփոփեց ռեժիսոր, դերասան Արմեն Սարգսյանը:

Վանաձորյան հյուրախաղեր
Վանաձորյան հյուրախաղեր

5200 | 0
Facebook