Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսրայելը բավականաչափ ուժ ունի՝ միայնակ պատերազմելու համար»․ Նեթանյահու

11:36, ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.
«Իսրայելը բավականաչափ ուժ ունի՝ միայնակ պատերազմելու համար»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության պատճառով միջազգային քննադատության ֆոնին, հայտնել է իսրայելցիների՝ միայնակ պայքարելու պատրաստակամության մասին։

«Եթե պետք է միայնակ պայքարենք, կպայքարենք։ Եթե պետք լինի, կպայքարենք անգամ եղունգներով»,- ասել է նա տեսաուղերձում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնացել է դադարեցնել Իսրայել ռազմական մատակարարումները, եթե վերջինս լայնածավալ ռազմական գործողություն սկսի Պաղեստինի Ռաֆահ քաղաքում։

1481 | 0
Facebook