Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

ԵՊՀ արհմիության կոչը՝ դասախոսներին և աշխատողներին

12:30, ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.
ԵՊՀ արհմիության կոչը՝ դասախոսներին և աշխատողներին

ԵՊՀ արհմիությունը հայտարարություն է տարածել․

«Երևանի պետական համալսարանի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին:
     Միաժամանակ հորդորում ենք ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչընդոտել խաղաղ անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և աշխատողների քայլերին:
     ԵՊՀ Արհմիությունը այս ընթացքում ուշի-ուշով հետևելու է ԵՊՀ ղեկավարության բոլոր գործողություններին: Հետապնդման կամ խոչընդոտելու որևէ դեպք նկատելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ օգտագործելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցները՝ ԵՊՀ ղեկավարության նմանատիպ գործողությունները կանխելու և աշխատողների իրավունքները պաշտպանելու համար»։

5073 | 0
Facebook