Մեկնարկել է «Եվրոտեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը։ «Լադանիվա»-ն ելույթ կունենա այսօր 8-րդ համարի ներքո:
Մրցութային ելույթներից հետո մեր պատվիրակի օգտին քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:
Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող երկրները և Մեծ հնգյակից Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան: