Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում»․ Արարատ Միրզոյան

09:48, երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
«Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում»․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում կառավարությանը։

Կիսելով վիշտը՝ մենք Ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Արարատ Միրզոյանը։

4543 | 0
Facebook