Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական ուղերձը՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին․
«Հարգելի՛ պարոն Խամենեի, ընդունեք խորին ցավակցություններս՝ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին պատուհասած մեծ ողբերգության՝ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, ինչպես նաև ձեր երկրի մի շարք այլ նշանավոր պետական գործիչների կյանքը խլած ավիավթարի կապակցությամբ:
Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ականավոր քաղաքական գործիչ էր, որն իր ամբողջ կյանքը նվիրեց Հայրենիքին ծառայելուն։ Նա իրավամբ վայելում էր հայրենակիցների մեծ հարգանքն ու զգալի հեղինակություն՝ արտերկրում։ Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ՝ նա անգնահատելի ներդրում է ունեցել մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, մեծ ջանքեր է գործադրել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար։
Ես բազմիցս հանդիպել եմ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, և հավերժ կպահեմ այդ հիանալի մարդու վառ հիշատակը: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել հանգուցյալ նախագահի և այս սարսափելի աղետի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Իրանի ողջ ժողովրդին մաղթում եմ հոգու տոկունություն»։