Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր բոլոր մտքերը եղբայրական ժողովրդի հետ են»․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

11:54, երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
«Մեր բոլոր մտքերը եղբայրական ժողովրդի հետ են»․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական գրառումը․ «Խորը և անկեղծ ցավակցություններ ենք հղում ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձնակազմի ողբերգական նահատակության կապակցությամբ։
     Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են։
     Աղոթելով խնդրում ենք ամենաբարձրյալ Աստծուց բարեկամ Իրանի պետությունը և եղբայրական ժողովրդին էլ ավելի զորացած դուրս բերել այս բարդ փորձությունից»:

1982 | 0
Facebook