Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում»․ Ալիև

10:48, երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
«Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ:

«Մենք խորապես ցնցված ենք ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահի, արտգործնախարարի և ուղեկցող անձանց ողբերգական մահվան լուրից։ Իրանի ժողովուրդը կորցրեց ականավոր պետական գործչի՝ ի դեմս նախագահ Ռաիսիի։ Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- ասված է Ալիևի ցավակցական հեռագրում։

5277 | 0
Facebook