Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր ավարտվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնավարման ժամկետը

11:30, երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
Այսօր ավարտվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնավարման ժամկետը

Այսօր՝ մայիսի 20-ին, ավարտվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման ժամկետը։ Համապատասխանաբար, այսօր վերջին օրն է, երբ նա համարվում է Ուկրաինայի օրինական նախագահ, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Զելենսկին նախագահի պաշտոնը ստանձնել էր 2019թ․ մայիսի 20-ին։ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2024թ․ մարտի 31-ին:

Սակայն Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեղարկվել են ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառով։ Ինքը՝ Զելենսկին, հայտարարել է, որ ընտրություններն այժմ «տեղին չեն»։

3562 | 0
Facebook