Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շրջանառության մեջ է դրվել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը

10:36, երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
Շրջանառության մեջ է դրվել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը այսօրվանից շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը։ Դիմերեսին պատկերված է Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.): Դարձերեսին՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ և միկրոֆոն:

Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյան (դիմերես), Կարեն Մելիքյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

4078 | 0
Facebook