Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի 3 աստիճան ավելի բարձր է, քան վարչապետի աթոռը». Բագրատ Սրբազան

15:30, ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.
«Իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի 3 աստիճան ավելի բարձր է, քան վարչապետի աթոռը». Բագրատ Սրբազան

«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտնել էր, որ այս պահին վարչապետի թեկնածու կարող է լինել Բագրատ Սրբազանը: 5 րոպե չանցած «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Բագրատ Արքեպիսկոպոսը չի կարող լինել վարչապետ, որովհետև նա երկքաղաքացի է: Է հա, երկքաղաքացի եմ, Կանադայում ծառայության տարիներին այդ անձնագիրը տրվել է: Բայց ես ոչ ցանկություն, ոչ մղում, ոչ նպատակ ունեմ, դու ինչո՞ւ եք խառնվել իրար: Եվ ասեմ ձեզ, իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի 3 աստիճան ավելի բարձր է, քան վարչապետի աթոռը»,- հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

2365 | 0
Facebook