Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»

09:30, ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները, գնո՞ւմ են նոր ընտրությունների, թե՞ շարունակում են 70 հոգով նիստեր անել եւ փոքրամասնություն դարձած իշխանությամբ կառավարել երկիրը: Մյուս կողմից, Փաշինյանի հանձնարարությամբ քրտնաջանորեն աշխատում են քննչական մարմինները՝ հակակոռուպցիոն ու քննչական կոմիտեները, փորձում են կեղծ քրեական գործեր հարուցել ընդդիմության դեմ, եւ առաջնահերթ թիրախում է Բագրատ սրբազանը: Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը՝ իշխանության մեջ դեռ կան մտածելու ունակ մարդիկ, որոնք հասկանում են, որ դա կարող է դետոնատորի դեր խաղալ եւ փողոց հանել նաեւ տատանվողներին»:

4150 | 0
Facebook