Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեքենան քշեցին ժողովրդի վրա». սադրանք` հրապարակում

21:24, հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.
«Մեքենան քշեցին ժողովրդի վրա». սադրանք` հրապարակում

«Ի՞նչ է կատարվում այդտեղ»,- մատնացույց անելով ժողովրդի մեջ մխրճված դեղին բեռնատարը, նշեց հրապարակի բեմ բարձրացած Բագրատ Սրբազանը: Ավելի ուշ նա հավելեց. «Փաստորեն մեքենան քշել են ժողովրդի վրա: Սա սադրանք է, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ժողովուրդ, որդ որ մոտիկ եք, հանգիստ կերպով բացատրեք վարորդին, որ չի կարելի; Խնդրում եմ` առանց բռնության»,- հորդորեց Սրբազանը:

Առանց բռնության, սակայն, չհաջողվեց, տեսանյութում պարզ երևում է, որ բեռնատարի մեջ մի քանի մարդ հարվածներ է հասցնում մյուսին, հավանաբար` վարորդին:

8503 | 0
Facebook