Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռոմանովների ժառանգորդ Նիկոլայը չէ, փողոցից է եկել իշխանության». Ոսկան Սարգսյան

17:48, ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.
«Ռոմանովների ժառանգորդ Նիկոլայը չէ, փողոցից է եկել իշխանության». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լիկբեզ՝ տրամաբանությունից երկու ոտքով կաղողների համար

Հաճախ ասում են՝ բա որ Նիկոլը չլինի, ո՞վ է լինելու։ Նիկոլը թագավորական կապույտ արյուն չունի,նրա ապուպապը արքաներ չեն եղել,նա Ռոմանովների թագավորական դինաստիայի ժառանգորդ Նիկոլայը չէ, արքունական գահն էլ իրենց տնից չի բերել, ինքը փողոցից է եկել իշխանության։ Հայ ազգի արգանդն էլ չի չորացել խելացի, ազնիվ, հայրենասեր, հավասարակշիռ ղեկավարներ ծնելու, ունենալու համար։ Ժողովրդին բազմիցս խաբածը կորցրել է այդ ժողովրդին կառավարելու իրավունքը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2128 | 1
Facebook