Ինչպես արդեն հայտնել էինք, այս գիշեր տեղի է ունեցել «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթը, որի ժամանակ հաղորդավար Սթիվ Հարվին շփոթել էր և որպես հաղթողի՝ հնչեցրել 21-ամյա կոլումբուհի Արիանդա Գութիարեսի անունը՝ թագը շնորհելով նրան: Այնուհետև հաղորդավարը, բազմիցս ներողություն խնդրելով, շտկել է իր սխալն ու հնչեցրել իրական հաղթողի՝ ֆիլիպինուհի Պիա Ալոնսո Վուրտցբախի անունը: Կուլումբուհին գրավել է 2-րդ տեղը: Այժմ արդեն համացանցում է հայտնվել երեկոյի այդ սկանդալային պահի տեսագրությունը: