ԱՄՆ հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմը կոչ են արել Միացյալ Նահանգների իշխանություններին 20 հազարի հասնող զորք ուղարկել Սիրիա և Իրաք` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ ցամաքային գործողությունների համար: Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը:
Աղբյուրը նշում է, որ բացի այդ` հանրապետական սենատորները նաև քննադատել են Բարաք Օբամայի ռազմավարությունն այն հարցում, որ նա կարծում է, որ Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելը իրենց կողմից սխալ կլինի:
Մաքքեյնը և Գրեմը նշել են նաև, որ պետք է միավորել տարածաշրջանի արաբական ողջ պետությունները, որպեսզի Սիրիայում ցամաքային լայնածաված գործողութուն սկսվի: «Այդ ամենը կարող է մի փոքր դժվար թվալ, սակայն ահնարին ոչինչ չկա: Ասադի ռեժիմի տապալումը կարող է նպատակ դառնալ արաբական երկրների համար` միավորվելու հարցում»,- հավելել են սենատորները: