Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի երկրորդ քաղաքում ցույցեր են բռնկվել. «24TV»

15:08, չորեքշաբթի, 24 հունիսի, 2015 թ.
Հայաստանի երկրորդ քաղաքում ցույցեր են բռնկվել. «24TV»

«Երեկ առավոտյան երևանյան ցույցը ցրելուց հետո Հայաստանում ցույցերը չմարեցին: Երկրի` մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում, ցուցարարները դուրս են եկել կենտրոնական հրապարակ»,- գրում է ուկրաինական «24TV»-ն:

Ըստ լրատվականի` մարդիկ հավաստիացնում են, որ ցույցերի ցրումն իրենց չի վախեցրել, հակառակը, հենց դրա շնորհիվ է, որ նրանք էլ ավելի մեծ ուժով են դուրս եկել փողոց:

«Այս գիշերը Երևանում խաղաղ է անցել: Ոստիկանությունը չի միջամտել ցուցարարների գործողություններին»,- լրատվականին հաղորդել է մի ակտիվիստ: Նրա խոսքերով` երեկ երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում ավելի քան 10 հազար ցուցարար է հավաքված եղել:

11693 | 2
Facebook