Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից

16:11, երեքշաբթի, 12 մայիսի, 2015 թ.
Մանրամասներ՝ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից
     Մայիսի 12-ին` ժամը 12.00-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն (վնասվել է գազալցակայանի տանիքը), հրդեհի նշաններ չեն նկատվում:
     Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
     Պարզվել է, որ Ա. Բաբաջանյան փողոցին հարող տարածքում (թիվ 75 շենքի մոտակայք) գտնվող «Օլիվեստա» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «Մերսեդես» մակնիշի 81 ZL 777 պետհամնարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ. Գ., ծնվ. 1991թ.) վառելիքի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, վնասվել են ավտոմեքենան (ամբողջությամբ) և գազալցակայանի տանիքը (մոտ 15 քմ):
     Փրկարարները կատարել են ավտոմեքենայի հովացման աշխատանքներ, հանել են մարտկոցը, կատարել տարածքի լվացման աշխատանքներ:
13332 | 0
Facebook