Գերմանացի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը մամուլի ներկայացուցիչների էլեկտրոնային հասցեներին նամակներ է ուղարկում՝ հայց ներկայացնելու սպառնալիքով, եթե լրագրողները որևէ լուր հրապարակեն ավտոարշավորդի առողջության վերաբերյալ։ Իտալական մամուլի տեղեկությունների համաձայն՝ բժիշկները և բուժանձնակազմի մի մասը, ովքեր հետևում են Շումախերի առողջությանը, ստիպված էին գաղտնի համաձայնագիր ստորագրել։
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Շումախերը գլխի լուրջ վնասվածք էր ստացել՝ դահուկներով սահելիս։ Հիմա նա վերականգնողական կուրս է անցնում Ժնևում գտնվող իր առանձնատանը։