Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն է մեղավոր հորս սպանության համար. Նեմցովի աղջկա հարցազրույցը՝ «ԲիԲիՍի» պարբերականին

11:35, հինգշաբթի, 12 մարտի, 2015 թ.
Պուտինն է մեղավոր հորս սպանության համար. Նեմցովի աղջկա հարցազրույցը՝ «ԲիԲիՍի» պարբերականին

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ավագ դուստրը՝ Ժաննա Նեմցովան, հոր մահվան և դրա մեղավորների վերաբերյալ հարցազրույց է տվել «ԲիԲիՍի» պարբերականին:

Աղբյուրը նշում է, որ հարցազրույցի ժամանակ Նեմցովան նշել է, որ իր հոր սպանության համար պատասխանատվություն է կրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նեմցովայի խոսքերով՝ իր հոր սպանությունը կատարվել է քաղաքական շարժառիթներով` նրա քաղաքական գործունեության համար:

«Նա Պուտինի ամենահայտնի քննադատներից էր և Ռուսաստանի ընդդիմության ամենաուժեղ և ամենաազդեցիկ գործիչներից մեկը: Նրա սպանությունից հետո ընդդիմությունը կարծես մնաց առանց պարագլուխ և երկրում համատարած վախ տարածվեց: Այժմ հորս պես ազդեցիկ քաղաքական գործիչ այլևս չկա, որը կարող է դիմակայել Կրեմլի իշխանություններին կամ հրապարակայնորեն քննադատել նրանց վարած քաղաքականությունը:

Նրանց հենց այդ էլ պետք էր՝ ընդդիմությունը թողնել առանց պարագլուխ և վախեցած, այդ պատճառով էլ նրանք սպանեցին իմ հորը: Ես չեմ պատրաստվում լռել. մեղավորները պետք է պատասխան տան»,- հայտնել է Նեմցովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժաննա Նեմցովան գերմանական «Բիլդ» պարբերականի հետ զրույցում խոսել էր իր հոր սպանության քաղաքական դրդապատճառների մասին՝ նշելով, որ հայրը սպանվել է, քանի որ դեմ էր Կրեմլի քաղաքականությանը:

9142 | 1
Facebook