Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարո՞ղ եք մեկ հոգու անուն տալ, որը կգա իշխանության ու կլինի ավելի վատ, քան հիմա է». Սևակ Հակոբյան

04:06, ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.
«Կարո՞ղ եք մեկ հոգու անուն տալ, որը կգա իշխանության ու կլինի ավելի վատ, քան հիմա է». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «1․ Լավ, բա ո՞վ է գալու հետո, սրան հանենք ո՞ւմ բերենք։
     Ժողովուրդ ջան, հարց եմ տալիս՝ կարո՞ղ եք մեկ հոգու անուն տալ, որը կգա իշխանության ու կլինի ավելի վատ, քան հիմա է։ Բացի այդ, թե ով կգա Նիկոլից հետո, էս շարժումը դրա մասին չէ, էս շարժումը նրա մասին է, որ էն մարդը ու էն թիմը, որ էսքան մեր երկրին աղետներ է բերել, պիտի գնա։ Ես էդպես եմ հասկանում։ Երբ վաղը շարժում լինի այսինչին, այնինչին իշխանության բերելու մասին, քո դիրքորոշումը հաստատ կկարողանաս արտահայտել առնվազն քվեարկությամբ․ բայց հիմա դու դիրքորոշում ես արտահայտում համաձայն լինելու կամ չլինելու, ոչ թե որևէ մեկի գալու վերաբերյալ։
     2․ Դուրս ենք եկել մի անգամ 2018 թվականին, խաբվել ենք ու հիմա հիասթափված ենք, չենք ուզում նորից խաբվել, դրա համար չենք դուրս գալիս, որ սխալվելու հավանականություն չունենանք։
     Ժողովուրդ ջան, էդ պարագայում հենց սխալվում եք դուրս չգալով։ Որովհետև դուք դուրս եք ելել 2018 թվականին ու հենց դրա արդյունքում, անգիտակացաբար, նպաստել եք, որ մեր երկիրը էս կործանման ընթացքի մեջ մտնի։ Դուք սատարել եք նրան ու դրանով հա՛մ ձեզ եք կրակի մեջ գցել, հա՛մ նրանց, որոնք չեն սատարել։ Եվ հիմա առաջինը դո՛ւք պետք է դուրս գաք փողոց՝ ձեր սխալն ուղղելու։
     3․ Ոչ մեկին չենք վստահում։
     Սա ոչ միայն աբսուրդ է, այլ սա ևս արդարացում է գործողություններին տնից հետևելու համար, այն է՝ լինելու Նիկոլի հետ։ Շարժումը մի հոգի չէ․ այո գլխավորում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը․ սա արդեն հիմք է, որ հավատացյալ ժողովուրդը մասնակցի․ ի վերջո, առաջին անգամ է, որ եկեղեցին իշխանությունից պատասխանների պահանջով է հանդես գալիս, որովհետև պետականության կորստի վտանգ է տեսնում։ Լավ, ասենք դեմ ես, որ եկեղեցին քաղաքական ու ազգային հարցերով միտինգ անի, Նիկոլին ես ուզում մնա՞, լու՞րջ, պատասխան էլ չտա ու մնա՞։ Իսկ ինքդ քեզ հարցրել ես՝ մնա ի՞նչ անի։ 2021-ին մնաց, ի՞նչ արեց։ Լավ ա՞։ Դզե՞ց, ինչոր բան։
     4․ Կմիանանք, բայց վախենում ենք, մեզ վախեցնում են, ահաբեկում են և այլն։
     Վախեցնում են ինչո՞վ, աշխատանքից զրկելո՞վ, օգնությունից զրկելո՞վ։ Իր աշխատանքից վախեցող մարդուն ես ցույց եմ տալիս արցախցիների օրինակը, նրանք էլ էին վախենում, բայց արդյունքում կորցրեցին և՛ աշխատանքը, և տունը և հույսը, որ մի լավ բան երբևէ կլինի։ Ամեն մեկին մնացել է մի ճամպրուկ վեշ, դա էր այն գինը որը տվեցին այդ վախի արդյունքում։ Աշխատանքդ կորցնելուց վախենում ես, հայրենիքդ, հողդ, տունդ կորցնելուց չե՞ս վախենում։ Արցախցիներն էլ էին մտածում, դե մի բան կլինի, մի ձև կհանգուցալուծվի, տեսանք, իրենք էլ տեսան ոնց հանգուցալուծվեց։ Ոնց հանգուցալուծեց նույն Նիկոլ Փաշինյանը, անպայման նշենք։
     Ժողովուրդ ջան, էս պայքարը ձեր բոլորի համար է առանձին առանձին և մեզ բոլորիս համար՝ ընդհանուր վերցրած․ գիտե՞ք, երբ մի հատ բան է կործանվում, օրինակ՝ առևտրի կենտրոն, տուժում են մարդիկ, որոնք կապ ունեն կամ էդ կործանման պահին են կապ ունեցել էդ կենտրոնի հետ, կարող է դրանց թիվը լինի շատ քիչ․ բայց երբ երկիր է կործանվում, ուրեմն կործանվում եք բոլորդ։ Ավելի մանրացնեմ․ եթե դու կորուստ չունես Կիրանցի հանձնումից, որովհետև ապրում ես Երևանում, կորուստ չունեցար Արցախի հանձնումից, կորուստ չունեցար Ջերմուկից հանձնումներից, մի մտածիր, որ դրանք քեզ չեն վերաբերում, որովհետև կործանվում է երկիրը, որի մեջ նաև դու ես։ Իսկ հանձնելով երկիր չեն պահում, մեռանք ասելով։ Եթե վաղը կորուստ չունենաս Զանգեզուրի միջանցք տալուց, Կորուստ չունեցար Սևանա լիճը տալուց, կորուստ կունենաս էն ժամանակ, երբ քո տան դիմաց ապրելու բերեն մի քանի քշված ադրբեջանցի. կորուստ կունենաս, երբ վաղը քո դպրոցում երեխադ դասը սկսի թուրքական հիմնը երգելով։ Այնպես որ, հա՛մ բոլորի համար ես դուրս գալիս, հա՛մ քո»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
2043 | 0
Facebook