Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն պայման է առաջադրել Վրաստանին

09:54, ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.
ԱՄՆ-ն պայման է առաջադրել Վրաստանին

ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում հետաքննել Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման հանգամանքները։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։

«Խորապես մտահոգված ենք օրինագծի դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ իրականացվող գործողություններով։ Մենք տեղյակ ենք հասարակական ներկայացուցիչների, ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ճնշումների և ֆիզիկական ուժի կիրառման դեպքերի աճի մասին։ Մենք դատապարտում ենք դա և կոչ անում անհապաղ լիարժեք հետաքննություն անցկացնել։ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Վրաստանի հետ փոխգործակցությունը, սակայն Վրաստանի կառավարությունը դրա համար պետք է փոխի կուրսը»,- ասել է Միլերը։

3283 | 0
Facebook