Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ժաննա Նեմցովա. «Հայրս պետք է մահանար, քանի որ նա դեմ էր Կրեմլին»

18:31, չորեքշաբթի, 11 մարտի, 2015 թ.
Ժաննա Նեմցովա. «Հայրս պետք է մահանար, քանի որ նա դեմ էր Կրեմլին»

Մոսկվայում սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ավագ դուստրը` Ժաննա Նեմցովան գերմանական «Բիլդ» պարբերականի հետ զրույցում խոսել է իր հոր սպանության քաղաքական դրդապատճառների մասին: «Ես վատահ եմ, նա սպանվել է, քանի որ դեմ էր Կրեմլին: Ինձ զարմացնում է այն, որ կան մարդիկ, ովքեր ասում են, թե հայրս անվտանգ էր: Բռնատիրության համար վտանգավոր է ցանկացած այլախոհ: Եվ ինչքան երկար է բռնապետը մնում իշխանության ղեկին, այդքան ավելի մեծ է նրա վախը»,- ասել է Ժաննան: Ըստ նրա` առանց փաստերի սպանության պատվիրատուի անունը տալը դժվար է. «Մի հարցում միայն չեմ կասկածում, այն կատարվել է Կրեմլի լիակատար հովանավորությամբ, ու կատարողները վստահ են եղել, որ կմնան անպատիժ: Ինչ-որ մեկը կպատժվի: Բայց պատժվողները չեն լինի իրական մեղավորները: Ես չեմ հավատում ռուսական արդարադատությանը»: Ըստ Ժաննայի` իր հոր մահից հետո Ռուսաստանում ընդդիմությունը գլխատվել է: Նա նաև համոզմունք է հայտել, որ իր հայրն արժանի է Խաղաղության նոբելյան մրցանակի:

8364 | 1
Facebook