Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դամասկոսում պայթյունների հետևանքով ավելի քան 80 մարդ է տուժել

16:22, ուրբաթ, 22 փետրվարի, 2013 թ.
Դամասկոսում պայթյունների հետևանքով ավելի քան 80 մարդ է տուժել

Երեկ Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասնում է 83-ի: Այս մասին հայտնել է Լոնդոնում տեղակայված ''Մարդու իրավունքների վերահսկողության Սիրիայի մոնիթորինգի կենտրոնը'':

Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները` վկայակոչելով իշխանության տվյալները, հայտնել էին 53 զոհերի և 200 վիրավորների մասին: 61 մարդ, այդ թվում` 17 սիրիացի զինծառայող, երեկ մահացել է Դամասկոսի կենտրոնում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Նույն օրը Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսային հատվածում, որտեղ գտնվում են անվտանգության ուժերի գրասենյակները, ահաբեկչությունների հետևանքով մահացել է 22 մարդ:

Աղբյուրը` utro.ru
6387 | 0
Facebook