Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Թող խաղաքարտերը բացի Մարուքյանը, խի՞ չի բացում». Գառնիկ Դանիելյան

23:48, շաբաթ, 15 հունիսի, 2024 թ.
«Թող խաղաքարտերը բացի Մարուքյանը, խի՞ չի բացում». Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը այսօր «Տրիբուն»-ում Հռիփսիմե Ջեբեջյանի հաղորդման ժամանակ անդրադարձել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի քաղաքական գործունեությանը. «Կիրանցից սկսած՝ շատ մարդիկ են եկել ու ասել են՝ աջակցում ենք շարժմանը: Ես այն մարդկանցից եմ, որ անգամ երբ ցանկացել են հավաքվածները այդ մարդկանց այնտեղից քշել, վռնդել, ես ասել եմ՝ նման բան պիտի չլինի: Ինձ հետ կռվել են, թե ինչի՞ ես թողել «հեղափոխության պահապանները» այստեղ լինեն, ինչի՞ եք ԱԺԲ-ին բան արել, Էդմոն Մարուքյանին թողել: Բայց ես էդ մարդը չեմ, մեկն էլ կարող է ինձ ասի չէ՞՝ բա դու էլ ես ժամանակին հավատացել, էդ հնարավորությունը պիտի բոլորին տրվի: Բայց ոչ մեկը չպիտի գա ասի՝ էս պայմանով պտի լինի, էն պայմանով: Նույն Էդմոն Մարուքյանի պարագայում: Ես ասել եմ՝ հարգում եմ բոլորիդ, եկեք, նստեք, հեսա սրբազանն էլ կգա, կնստենք: Բայց մարդը 2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի գրկից դուրս է եկել, որ հատուկ հանձնարարություններ էր անում, ի՞նչ հատուկ հանձնարարություններ էիք անում, Արցախը հանձնեցիք, Էդմոն ջան, հատուկ հանձնարարությո՞ւն էր: Բա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չես կրում:

Ասում էիր` այլընտրանք չկա, մենք պիտի գնանք, օգնենք իշխանությանը: Օգնեցի՞ր: Արցախը չկա, օգնեցի՞ր: Տավուշը տալիս են, օգնեցի՞ր: Ջերմուկը տվեցին, օգնեցի՞ր: Ի՞նչ արեցիր, բա արի խոսա, բա արի ասա՝ էս է արել Նիկոլ Փաշինյանը, էն է արել Նիկոլ Փաշինյանը, էս մի բան է մոտս խոսացել, էս մի հակապետական արարքն է արել: Թող խաղաքարտերը բացի, խի՞ չի բացում: Բա չես բացում, եկել ես՝ էս մեկը սենց է, էն մեկը նենց է… Դու ինչ է, անձնական հարցե՞ր ես լուծում»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Թող խաղաքարտերը բացի Մարուքյանը, խի՞ չի բացում». Գառնիկ Դանիելյան
3690 | 0
Facebook