Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառչելով gg ընկերության հիմնադրի զգացմունքային ֆրազից` ՀՀ կառավարության «պաշտոնաթերթ» Հայկական ժամանակը նախ փորձեց տեղեկատվական գրոհով վնասել ընկերությանը։ Հետո, երբ տեսան, որ էդ քայլն ուղիղ հակառակ էֆեկտն է ունենում, գործողություններին միացան ուժայինները։
Ոչ ոք իհարկե զարմացած չէ, կարմիրբերետավոր ժողովրդավարներից այլ բան չէր էլ սպասվում։
Հասկանալի է նաև, որ սա իշխանությունների «ուղերձն է» գործարար համայնքին։
Հիմա ճիշտ պահն է, որ գործարար համայնքը ԲԱՐՁՐԱՁԱՅՆ իր աջակցությունը ցույց տա հայկական անկախ ստարտափին, որի ղեկավարը շրջափակման ամիսներն անցկացրեց Արցախում և կարողանում է մինչև այսօր չնահանջել իր ճանապարհից։
Պիտի հասկանանք նաև, որ իշխանությունների քայլերն իրենց դեմ են աշխատում ոչ թե հանրային ինչ-որ գերբնական ջանքերի շնորհիվ, այլ պարզապես որովհետև էդ բոլոր քայլերը հակաիրավական են ու նաև դեմ են մարդկային, բարոյական ամենատարրական նորմերին»։