Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Պատիժն անխուսափելի է»․ Լիլիթ Գալստյան

16:00, շաբաթ, 15 հունիսի, 2024 թ.
«Պատիժն անխուսափելի է»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եթե 2018-ին գիտեիր, որ Արցախն Ադրբեջան է, ինչո՞ւ էիր 44-օր Սարդարապատի զանգեր հնչեցնում․․․
     ինչո՞ւ կյանքեր խլեցիր, ինչո՞ւ թուրքի կառափնարան տարար 5000 հայ երիտասարդի․․․
     Եթե դիզիրտիր էին ու վախկոտ, ինչո՞ւ էիր հերոսի կոչում շնորհում․․․
     Իսկ գուցե դու շահագրգռված էիր, որ «վախկոտ դասալիքները» հայտնվեին Բաքվի բանտում․․․
     Բա որ սիրում ես ժողովրդին, ինչո՞ւ ես նրա դեմ զինված հանցագործների նկատմամբ կիրառվող «Զարյա 3» 30 լուսաձայնային նռնակ օգտագործում․․․
     Դու, իհարկե գիտես, որ երեքհազարամյա Արցախը երբեք Ադրբեջան չի եղել, պարզապես քո վախերը, քո պարտությունն ու քո անձնական հանձնառությունն ես փաթաթում մի ամբողջ ժողովրդի գլխին․․․
     քո պատկերացումները, քո հայտարարություններն ու քո գործողությունները քո դեմ ցուցմունքներ են․․․
     P.S. Պատիժն անխուսափելի է՝ վաղ, թե ուշ․․․»։

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
2223 | 0
Facebook