Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով GG ընկերության գրասենյակում իրականացված խոզարկությանը, ասել է․ «Շատ տարօրինակ էր երեկ Փաշինյանի ընտանեկան թերթով հայտարարված արշավը GG-ի դեմ ու այսօրվա իրավական գործընթացը․ պատահականություն լինել չի կարող։ Դասագրքերում սա կարելի է որպես ռեպրեսիայի օրինակ բերել։ Մարդիկ իրենց ընտանեկան թերթով հայտարարում են՝ մի օգտվեք էդ բիզնեսից, որովհետև մարդն իր դիրքորոշումն է հայտնել, հաջորդ օրն առավոտյան գալիս են խուզարկության»։