Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Յուրաքանչյուր քայլ ստանալու է համարժեք պատասխան»․ Բագրատ Սրբազան

14:48, շաբաթ, 15 հունիսի, 2024 թ.
«Յուրաքանչյուր քայլ ստանալու է համարժեք պատասխան»․ Բագրատ Սրբազան

«Հալածանքներ են իրականացվում շարժման աջակիցների նկատմամբ»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով առավոտից մեկնարկած ձերբակալություններին ու խուզարկություններին։ «Սոցցանցերում այլանդակ հարձակումներ են GG տաքսի ծառայության նկատմամբ, քիչ առաջ իմացա նաև խուզարկությունների մասին՝ սոսկ այն պատճառով, որ մարդը քաղաքացիական դրսևորում ունի։ Մեր քաջալերանքն ենք հայտնում ծառայության ղեկավարին»,- նշել է նա՝ հավելելով, որ ահաբեկելով իշխանությունները ոչ մի բանի չեն հասնելու․ «Ձեր յուրաքանչյուր քայլը ստանալու է համարժեք պատասխան, սրանով է՛լ ավելի եք մոտեցնում ձեր քաղաքական վախճանը»։

Աղբյուրը` Բագրատ Սրբազան
2932 | 0
Facebook