Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանն ու Ալիևը սինխրոն են աշխատում. «Հրապարակ»

09:48, շաբաթ, 15 հունիսի, 2024 թ.
Փաշինյանն ու Ալիևը սինխրոն են աշխատում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Բաքվի բանտերում հայ գերիներին են խոշտանգում, այդ թվում և հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, ում Ադրբեջանը թույլ չտվեց հասնել Հայաստան` Հակարիի կամրջի վրայից կալանավորեցին ու տարան: Իսկ Հայաստանում քրեական հետապնդումներ են հարուցում եւ բանտարկում Արցախի իշխանությունների մյուս ներկայացուցիչներին, որոնց Ադրբեջանը թույլ է տվել մտնել Հայաստան:
     Երեկ լուր ստացանք, որ Ռուբեն Վարդանյանին են Բաքվի բանտում խոշտանգում, վստահաբար` մեր մյուս յոթ գործիչներին էլ: Իսկ հայկական դատարանը տնային կալանք սահմանեց Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ: Արձանագրենք, որ շատ սինխրոն աշխատում են երկու հարևան երկրների ղեկավարները»։

Մանրամասները՝ թերթի համարում։

1628 | 1
Facebook