27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն և 2 անձ 8 մլն են վճարել ու ազատվել զինծառայությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի համաձայն՝ որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով, և կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ։ 2) 12 ամիս ժամկետով և 2,5 մլն դրամ պետբյուջե վճարելով 4) 1 ամիս ժամկետով և 10 մլն դրամ պետբյուջե վճարելով 5) զինվորական ծառայության փոխարեն՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելով: «ՀՀ պաշտպանության նախարարին զորակոչային համալրման ծառայությունում առկա տվյալներով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո՝ սույն թվականի ապրիլի 30-ի դրությամբ, օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 15 մլն ՀՀ դրամ է վճարել 27 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած 22 քաղաքացի։ Նման կարգավիճակ ունեցող ևս 2 քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվել 8 մլն ՀՀ դրամ՝ մեկ ամիս ժամկետով, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու պայմանով»»: |