Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է

21:36, հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է

Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ հավելելով, որ տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։

Ծատրյանը նաև նշել է, որ մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։

1625 | 0
Facebook