Ինչպես նախօրեին հայտնի էր դարձել, սպանվել է քրեական հեղինակություն «Ֆազը» (Սերգեյ Գրիգորյան):
Հիշեցնենք՝ Աջափնյակի Շինարարների 24 հասցեում երեկ կրակոցներ էին հնչել: Տարածքում հայտնաբերվել էր կրակոցներից վնասված Toyota Land Cruiser ամենագնաց: Կրակոցների հետևանքով սպանվածից բացի նաև վիրավոր կա. նա Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն է: