Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մինչև 2029 թվականը երեք խոշոր մարզադաշտ կկառուցվի»․ Փաշինյան

11:54, հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ.
«Մինչև 2029 թվականը երեք խոշոր մարզադաշտ կկառուցվի»․ Փաշինյան

Հայտնել էինք, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման համար։ Այս հարցին այսօր կառավարության նիստին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մինչև 2029 թվականը հանրապետությունում երեք խոշոր մարզադաշտ պետք է կառուցվի՝ աշխարհի առաջնություն անցկացնելու չափանիշներին համապատասխան։ «Մարզադաշտերից մեկը պետք է լինի 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ, երկուսը՝ 10 հազար հանդիսատեսի»,-ասաց Փաշինյանը։
     ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ մարզադաշտերից երկուսը կլինեն Վանաձորում և Իջևանում, գործող մարզադաշտերը կվերակառուցվեն։ ԻՍկ մեծ մարզադաշտի կառուցումը դիտարկվում է «ակդեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում։

Կառավարության նիստ
2295 | 1
Facebook